Գլխավոր Նորություններ Վենդետա՝ ականջը կտրելով սպանության համա՞ր. ո՞վ է կրակոցից մահացած երիտասարդը

Վենդետա՝ ականջը կտրելով սպանության համա՞ր. ո՞վ է կրակոցից մահացած երիտասարդը

493

ArmDaily.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Վանաձորում աղմկահարույց սպանություններ են կատարվել։

«Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձորի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր ավտոմատ:

Սպանությունից ժամեր հետո մամուլը գրեց, որ կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ սպանածներից մեկը Աղասի Հովհաննիսյանն է, նա Վանաձորում հայտնի էր որպես քրեական հեղինակություն։ Հովհաննիսյանը աղմկահարույց քրեական գործի շրջանակներով էր ացնում։ 2019 թվականի հունվարին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 19 հասցեում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներսում կրակոցներ էին հնչել, դեպքի վայր մեկնած ոստիկանները հայնտաբերել էին նախկինում մի քանի անգամ դատապարտված տղամարդու՝ Գարուշ Մարությանի դին։ Սպանվածի ականջի մեկը կտրված է եղել, իսկ մյուսը` կիսակտրված։ Սպանության մեղադրանքով հետախուզվում էր Աղասի Հովհաննիսյանը, ով մեկ ամիս հետո հայտնաբերվել էր և կալանավորվել, սակայն որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Աղասի Հովհաննիսյանը նախկին սպորտսմեն էր, աշխարհի չեմպիոն, սակայն մեր տեղեկություններով վերջին մի քանի տարիների ընթացքում սկսել էր թմրանյութեր օգտագործել։