Գլխավոր Նորություններ Մենք 5 րոպեում վերջ կտանք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Միքայել Մինասյանին, մենք...

Մենք 5 րոպեում վերջ կտանք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Միքայել Մինասյանին, մենք ժողովրդի ընտրյալն ենք. Ալեն Սիմոնյան

3592

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հետագայում էլ հանրաքվեներ կլինեն Սահմանադրության փոփոխությունների մասին. «Հիմա կա իրավիճակ, երբ ստեղծվել է խրամատ, որտեղ հավաքվել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, հանրապետական բեկորները և մի քան ակտիվիստ, ովքեր որոշել են որ վիրավորանք հնչեցնելով  կարող են քաղաքական գործիչ համարվել: Հրայր Թովմասյանն ասում է, որ պահում է այդ խրամատը: Իսկ մենք ժողովրդին ասում ենք, որ իրենց ընտրյալներն ենք: Դուք եք մեզ ընտրել, իրավունք, օրենք ծնողը դուք եք: Մենք ասում ենք, որ հավաքվել են ու ուզում են հեղափոխությունը մեր, ձեր ձեռքից խլեն: Մենք ասում ենք, որ 5 րոպեյվա ընթացքում վերջ կդնենք այդ խրամատին ու այնտեղ հավաքված մարդկանց, ովքեր փորձում են խլել հեղափոխությունը»:

Սիմոնյանի խոսքերով, հեղափոխությունը ՀՀ ժողովրդինն է և ժողովուրդը պետք է գնա ու վերջակետ դնի այդ հեղափոխությանը. «Վարչապետը հայտարարել է, որ լինելու են ուղիղ հանրաքվեներ, որտեղ ժողովուրդը որոշում կկայացնի: Սա դրա արտահայտումն է, և որևէ իրավապաշտպան չի կարող կասկածի տակ դնել հանրաքվեի գաղափարը, ինչի մասին խոսել է նաև ԲՀԿ-ի ղեկավարը»:

ԱԺ փոխխոսնակը նաև վստահ է, որ «ոչ»-ի ճամբար կլինի. «Ես բացառում եմ, որ «ոչ»-ի ճամբար չի լինի: Ի դեպ, բոյկոտն էլ է ոչ: Ուղղակի Էդմոն Մարուքյանը ցանկանում է խուսափել նույնացման պրոցեսից»: