Գլխավոր Սպորտ Մխիթարյանը միջին արդյունավետությամբ հռոմեական ակումբի լավագույն ռմբարկուն է

Մխիթարյանը միջին արդյունավետությամբ հռոմեական ակումբի լավագույն ռմբարկուն է

68

Չնայած նրան, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Ռոման» չի ցանկանում գնել, հայ ֆուտբոլիստը հաջող մրցաշրջան է անցկացնում հռոմեական ակումբի կազմում, եթե, իհարկե, հաշվի չառնենք վնասվածքները:

Պարզվում է` Մխիթարյանը միջին արդյունավետությամբ հռոմեական ակումբի լավագույն ռմբարկուն է: Նա գոլի հեղինակ է դառնում միջինը 162 րոպեն մեկ: Ներկայումս Հենրիխի հաշվին 10 խաղում 4 գոլ է գրանցված:

Համեմատության համար նշենք, որ հռոմեացիների վերջին տարիների լավագույն ռմբարկու Էդին Ջեկոն 23 խաղում 10 գոլ է խփել:  Ջեկոյին մեկ գոլ խփելու համար պահանջվում է միջինը 195 րոպե: