Գլխավոր Նորություններ (VIDEO) Կինս ու ընկերներս օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել....

(VIDEO) Կինս ու ընկերներս օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել. Հայկ Մարության

56

Ոչ մեկ ՀՀ-ում օրենքով և դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցերին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին՝ իր կինը միջամտո՞ւմ է քաղաքապետերանի աշխատանքներին և նշանակումներ անելու հարցում ուղղորդո՞ւմ իրեն:

«Բնականաբար, դրա մեջ մտնում են բոլորը, իսկ այն, որ թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերներն առաջին իսկ օրվանից օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել, օգնել են և օգնում են», – ասաց նա:

Հարցին՝ արդյոք «Իմ քայլում» այդ հարցը քննարկվե՞լ է, Մարությանն ասաց, որ «Իմ քայլի» հետ հանդիպումներից տեղեկատվություն դուրս չի հանում:

«Քանի որ խոսք եղավ դրա մասին, ուզում եմ ասել, որ իմ կինն ու իր ընկերները զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրոյի դրամաշնորհ բերվի Երևան: Իմ խնդրանքով այդ ծրագիրը գրել են, ներկայացվել է քաղաքապետարան, դիմել ենք ու մեծ մրցույթում որտեղ բազմաթիվ քաղաքներ են մասնակցել, հաղթել ենք: Ծրագիրը վտանգավոր թափոններին է վերաբերում», – ասաց նա: