Գլխավոր Նորություններ Ջրով նիհարել ցանկացողների համար. Արագ և ոչ մի սննդային սահմանափակում

Ջրով նիհարել ցանկացողների համար. Արագ և ոչ մի սննդային սահմանափակում

475

րային դիետան նիհարելու համար ամենաէֆֆեկտիվ միջոցն է ծույլ գեղեցկուհիների համար: Հատկապես այն արդյունավետ է շոգին, երբ այսպես թե այնպես ուզում ես անընդհատ խմել:

Ջրային դիետայի արդյունքում մի քանի շաբաթում կարելի է նիհարել 5-6 կիլոգրամ:

Միևնույն ժամանակ սովածանալու կամ որոշ ուտելիքներում ձեզ սահմանափակելու կարիք ամենևին չկա:

Ջրային դիետա նիհարելու համար. 7 հիմնական կանոնները.

1. Խմեք ակունքներից վերցված ջուր, եռացրած և ոչ գազավորված: Շշալցված ջուրը դիետայի համար պիտանի չէ:

2. Խմելուց առաջ ջուրը հարստացրեք թթվածնով. 7-9 անգամ լցրեք ջուրը մի բաժակից մյուսի մեջ:

3. Ջրային դիետայի ընթացքում պետք է խմել օրական 2 լիտր ջրից ոչ պակաս: Սակայն թեյը, սուրճը և այլ ըմպելիքները չեն մտնում այս քանակի մեջ:

4. Որպես իդեալական տարբերակ, թեյը, սուրճը, աղի և կծու ուտելիքները, ինչպես նաև քաղցր գազավորված ըմպելիքները պետք է բացառել. Դրանք խանգարում են հեղուկի դուրս բերմանը օրգանիզմից:

5. Ուտելուց 30-40 րոպե առաջ պետք է խմել 2 բաժակ տաք ջուր: Ընդ որում նախուտեստները նույնպես համարվում են սննդի ընդունում:

6. Իսկ ահա սնունդի ընդունման ժամանակ և դրանից անմիջապես հետո ջուր և այլ ըմպելիքներ խմել չի կարելի, քանի որ դրանք լուծում են ստամոքսահյութը և խանգարում են սննդի մարսողությանը:

7. Ձեր սննդակարգում ընգրկեք թարմ բանջարեղեն, ոչ յուղոտ կաթնաշոռ, եփած տավարի և թռչնի միս, ձկան ոչ յուղոտ տեսականի: