Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դպրոցի շախմատի ուսուցիչ Արթուր Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ուսուցիչները մինչև օրս աշխատավարձ չեն ստացել։
«Այսօր արդեն ամսի 11-ն է, բայց դեռ ոչ մի ուսուցիչ աշխատավարձ չի ստացել։ Գումարը պետբյուջեից չի փոխանցվել դպրոցներին և հետևաբար մինչև այս պահը ոչ մեկը աշխատավարձ չի ստացել։ Իսկ մարդիկ վարկեր ունեն, ապառիկներ են վերցրել, բանկերը ուշացումներ են տալու կամ արդեն տվել են։ Էլ չեմ խոսում առօրյա ծախսերի մասին», – նշել է նա։