Գլխավոր Նորություններ Արցախում 2 զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատում է, ՊԲ-ն դեռեւս մեկի մասին...

Արցախում 2 զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատում է, ՊԲ-ն դեռեւս մեկի մասին է հայտնում

149

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Ավելի վաղ, Irakanum.am-ը հղում անելով իր տեղեկություններին գրել էր, որ Արցախում 2 զինծառայողներ են մահացել, ինչը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Թեեւ Արցախի ԲԲ-ն դեռ երկրորդ զոհի մասին ոչինչ չի հայտնում, սակայն քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց նաեւ 2-րդ զինծառայողի տվյալները. «Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։ Ցավակցում ենք»,- գրել է նա: