Սիրիական Հասեկե նահանգում ամերիկացի զինծառայողները կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, գրում է Ren.tv-ն:
Ինչպես հայտնել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից՝ տեղի է ունեցել միջադեպ՝զինծառայողների և սիրիացիների միջև, ինչի հետևանքով զոհվել է 14-ամյա պատանի, ևս մեկ խաղաղ բնակիչ տուժել է:
Ruptly-ն հրապարակել է տեսանյութ, որում սիրիացիներն, ի պատասխան կրակոցների, հետ են քշում ամերիկական զորասյունը: Մարդիկ քարեր են նետում ռազմական մեքենաների ուղղությամբ, որպեսզի ԱՄՆ զորքերը լքեն այդ վայրը:
Հաղորդվում է, որ ռուս զինծառայողների օգնությամբ ԱՄՆ զորասյունը տեղափոխվել է Հիմո բնակելի շրջանում գտնվող բազավորման կետ: