Գլխավոր Նորություններ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի նավթային բիզնեսում «փայ» ունի՞. ԱԱԾ պատասխանը

Արմեն Սարգսյանն Ադրբեջանի նավթային բիզնեսում «փայ» ունի՞. ԱԱԾ պատասխանը

734

ԱԱԾ-ն հերքել է ՀՀ նախագահ Արմեն ՍարգսյանիԱդրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինելու մասին «Ադեկվադ» միաբանության հայտարարությունը։ «Ադեկվադ» միաբանության անդամները փետրվարի 4–ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ նավթի տակառներ էին տարել, որպեսզի նվիրեին Արմեն Սարգսյանին։ Նափաձեռնության հեղինակների խոսքով ՀՀ նախագահն Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում «փայ ունի», ինչի համար էլ որոշել էին նրան նավթ նվիրել։

«ԱԱԾ–ում առկա չեն տվյալներ, որոնք կարող են փաստել ՀՀ նախագահ Արմեն ՍարգսյանիԱդրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինելու վերաբերյալ»,– այսպես է ԱԱԾ-ն պատասխանել Sputnik Արմենիայի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Ադրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինել-չլինելու մասին գրավոր հարցմանը։

Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմն այս թեմայով հաղորդագրություն էր տարածելասելով, որ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում: «Ադեկվադի» այդ թեմայով մեկնաբանությունները համարել էին անհիմն ու մտացածին։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: