Գլխավոր Նորություններ Ո՞վ է հոգացել Նիկոլ Փաշինյանի ու նրա հետ Գերմանիա մեկնածների հյուրանոցային ծախսերը

Ո՞վ է հոգացել Նիկոլ Փաշինյանի ու նրա հետ Գերմանիա մեկնածների հյուրանոցային ծախսերը

990

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա հետ Գերմանիա մեկնած պատվիրակության անդամների հյուրանոցային ծախսերի վերաբերյալ տեղեկությունները սուտ են։

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը: Շնորհակալություն ուշադրության համար»,– պարզաբանել է Էդուարդ Աղաջանյանը:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում կհանդիպի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: