Գլխավոր Նորություններ Մկրտիչ Արզումանյանը՝ Գյումրու քաղաքապետ դառնալու լուրերի մասին

Մկրտիչ Արզումանյանը՝ Գյումրու քաղաքապետ դառնալու լուրերի մասին

170

Դերասան Մկրտիչ Արզումանյանը անդրադարձել է իր անձի շւրոջ շրջանառվող վերջին տեղեկություններին և գրել.

«Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ ։

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։

Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»:

Նշենք, որ նման խոսակցություններ սկսվեցին այն ժամանակ, երբ վերջինիս հետ լուսանկարներ հրապարակեցին հին ընկերները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: