Գլխավոր Մամուլ «Հրապարակ». Քաղաքական շանտաժ համայնքներում. եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք

«Հրապարակ». Քաղաքական շանտաժ համայնքներում. եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք

78

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետեւ հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։

Մեր տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում «այո»-ն հաղթի, ձեր դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն։ Մեծ թվով համայնքապետերի դեմ հարուցված քրգործեր կան։ Իսկ եթե «ոչ»-ը հաղթի, դուք նստելու եք, ում դեմ էլ դեռ հարուցված քրեական գործ չկա, կհարուցենք։