Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ». Արթուր Դավթյանն այսօր կգա Ազգային ժողով. պատգամավորները վճռական են տրամադրված

«Ժողովուրդ». Արթուր Դավթյանն այսօր կգա Ազգային ժողով. պատգամավորները վճռական են տրամադրված

240

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, եւ այն ներկայացնելու է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հետո այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որտեղ եւս Դավթյանը կներկայացնի:  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներից շատերը սպասում են Գլխավոր դատախազի այցին, եւ այսօրվա հանդիպմանը նպատակադրվել են մասնակցել նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք չեն հանդիսանում այդ հանձնաժողովի անդամ, սակայն ցանկանում են ներկա գտնվել եւ փորձելու են իրենց հուզող հարցերը տալ հատկապես վերջին իրավական իրադարձությունների ֆոնին»:  Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում