Գլխավոր Սպորտ Կոկե. Հրաշալի է, որ Ատլետիկոն երկրորդ տարին անընդմեջ Ռեալից բարձր հորիզոնական է...

Կոկե. Հրաշալի է, որ Ատլետիկոն երկրորդ տարին անընդմեջ Ռեալից բարձր հորիզոնական է զբաղեցնում

271

Ատլետիկոյի կիսապաշտպան Կոկեն խոսել է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթների մասին։

«Մենք դեռ պետք է վերջակետ դնենք։ Առջևում 3 խաղ կա, բայց չենք թուլացնում դիրքերը։ Մենք ցանկանում ենք հաղթել, լինի դա ընկերական խաղ, Լա լիգայի հանդիպում, Իսպանիայի գավաթ, թե Չեմպիոնների լիգա։

Կփորձենք 3 միավոր վաստակել Էսպանյոլի դեմ խաղում և զբաղեցնել առաջնության երկրորդ հորիզոնականը։ Մենք երջանիկ ենք, որ երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում ենք երկրորդ հորիզոնականը, բայց կարող էինք լինել նաև առաջինը, միայն թե Բարսելոնան հիանալի մրցաշրջան է անցկացնում։

Հիանալի է երկրորդ տարին անընդմեջ Ռեալից բարձր հորիզոնական զբաղեցնելը»,- ասել է Կոկեն։ Ատլետիկոն 35 տուրից հետո ունի 74 միավոր, Ռեալը 9 միավոր պակաս ունի։