Գլխավոր Նորություններ Պայմանավորվածությունների կյանքի կոչվելու դեպքում ԵԱՏՄ երևանյան նիստը կարելի է շատ արդունավետ գնահատել....

Պայմանավորվածությունների կյանքի կոչվելու դեպքում ԵԱՏՄ երևանյան նիստը կարելի է շատ արդունավետ գնահատել. Թևան Պողոսյան

150

Հայաստանն այս տարի նախագահող երկիր է ԵԱՏՄ-ում, և բնականաբար շատ ողջունելի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակներում այդ կառույցի անդամ երկրների ներկայացուցիչները Երևանում են՝ քննարկելու ամենատարբեր ծրագրեր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը։

«Ինչ վերաբերում է միջոցառման արդյունավետությանը, ապա վստահ եմ, որ քննարկումների հիման վրա որոշումներ են ընդունվելու։ Բայց նույնիսկ եթե այդ որոշումների տեքստերում շատ գեղեցիկ նախադասություններ չլինեն, արդյունավետությունը գալու է արդյունքներով։ Եթե մենք ինչ-որ ժամանակահատվածում ունենանք իրական ձեռքբերումներ, հաջողություններ ներդրումներում, տնտեսության մեջ, ապա, բնականաբար, կարող ենք ասել, որ երևանյան նիստն արդյունավետ է եղել», – նշեց վերլուծաբանը։

Թևան Պողոսյանի խոսքով` ակնհայտ է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում անկաշկանդ մթնոլորտ է հաստատվել, ինչը շատ ողջունելի է։

Քաղաքական վելուծաբանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ ինչպես մեր ազգային ավանդույթներով է նախատեսվում, ՀՀ վարչապետը հյուրերին ընդունեց իր տանը, այնուհետ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ երեկոն անցկացրեց ակումբում։

«Եթե այս անկաշկանդ մթնոլորտը կարողանանք զարգացնել այնքան, որ կյանքի կոչվեն բոլոր պայմանավորվածությունները, կարելի է երևանյան հանդիպումները շատ արդունավետ գնահատել», – ամփոփեց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ապրիլի 29-ին՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: