Գլխավոր Նորություններ Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց: Ինչ պետք է ասվեր, բայց չասվեց. Էդուարդ Շարմազանով

Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց: Ինչ պետք է ասվեր, բայց չասվեց. Էդուարդ Շարմազանով

1128

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նայեցի՞ք Փաշինյան-Ալիեւ բանավեճը: Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի եւ Արցախի դարպասներին:

Պետք է ասվեր, բայց չասվեց՝

մենք դեմ ենք կարգավորման փուլային տարբերակին,

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,

եթե 2 թուրքական պետություն կարող է լինել, ապա 2 հայկական պետություն պետք է լինի: Սրան այլընտրանք չկա,

Coca Cola-ն 32 տարի հին է Ադրբեջան պետությունից,

եւ վերջապես, հայերեն խոսելն ամոթ չէ, ավելի լավ է լավ մայրենին, քան վատ անգլերենը,

մի բան էլ. Տիգրան Մեծից խոսելուց առաջ, հիշիր, որ եղել է Բոսպորի թագավորություն, հռոմեական կայսրություն : Պատմությունից կլինի՞ դու չխոսես, այ ախպեր:

Հ.Գ. Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»:

https://www.facebook.com/%D4%B7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4-%D5%87%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE-Eduard-Sharmazanov-333386077462494/