Գլխավոր Նորություններ Միլանում Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերն» այսօր ուղեկցում էր Իլհամ Ալիևին (լուսանկարներ)

Միլանում Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերն» այսօր ուղեկցում էր Իլհամ Ալիևին (լուսանկարներ)

371

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշո՞ւմ եք ադրբեջանցի «բլոգեր» Աթա Աբդուլաևին, որը Միլանում՝ հայկական եկեղեցում անսպասելի դիմեց հայկական համայնքի հետ հանդիպող ՀՀ վարչապետին և կոչ արեց Ադրբեջանին հանձնել Արցախը։ Նաև ներկայացավ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։

Այսօր Գերմանիայում նույն այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ «բլոգերը» ուղեկցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»։