Գլխավոր Նորություններ Ինչ կլինի, եթե ամեն օր մեկ հատ թթու վարունգ ուտեք 

Ինչ կլինի, եթե ամեն օր մեկ հատ թթու վարունգ ուտեք 

1301

Պարզվում է՝ թթու վարունգը զգալի ազեցություն ունի օրգանիզմի վրա։

Այն խթանում է ուղեղի աշխատանքը, նպաստում ստամոքսի արդյունավետ աշխատանքին։

Ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, եթե մարսողության համակարգի հետ ամեն ինչ կարգին է։

Իսկ ահա ստամոքսաղիքային տրակտի առողջության համար կարևոր նշանակություն ունեն ֆերմենտացված մթերքները։

Թթու վարունգն օգնում է պահպանել ստամոքսի առողջ միկրոֆլորան։

Կաթնաթթուն, որը պարունակվում է դրա մեջ, հնարավորություն է տալիս իջեցնել խոլեստերինի քանակն արյան մեջ, իջեցնում է արյան ճնշումն ու նպաստում արյան շրջանառությանը։

Եթե չունեք երիկամի խնդիրներ, ապա բժիշկները խորհուրդ են տալիս հաճախակի ուտել թթու վարունգ և կաղամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը