Գլխավոր Նորություններ Շուշիում ԱԻՆ ծառայողներն այծյամի են փրկել (Լուսանկարներ)

Շուշիում ԱԻՆ ծառայողներն այծյամի են փրկել (Լուսանկարներ)

71

Այսօր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Շուշիի բաժնում ահազանգ է ստացվել է, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված: Հայտնում են Արցախի ԱԻ ծառայությունից։ 

Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն և համապատասխան օգնություն ցուցաբերելով՝ բաց թողել վայրի բնություն: