Թեհմինե Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն է։ Ծնողների համոզմամբ այս մարդը և իր անվտանգության աշխատակիցները ծեծելով, խոշտանգելով սպանել են Տիգրան Օհանջանյանին, կեղծել են դեպքի վայրը, դեպքը որակել, որպես դժբախտ պատահար էլեկտրահարվելու արդյունք։
Ի՞նչ եք կարծում, նա պատժվել է իր արածի համար։
Իհարկե՝ ոչ․․․
Դեպքի մասին պատմող տեսանյութը ստորև
Հ․Գ․ Տիգրան Օհանջանյանի հայրը 2017 թվականին մահացավ
Այո, քրեական ենթամշակույթ կրող էս տեսակ մարդկանց ներկայությունն է բանակում և անպատժելիության մշակույթն է, որ հազար թելով կապված նախկին համակարգի հանցագործներն են, որ մեկը մյուսի վրա երբեք չի գրելու, մեկը մյուսին պաշտպանելու է»։
Գլխավոր Նորություններ Այս մարդը և իր անվտանգության աշխատակիցները ծեծելով, խոշտանգելով սպանել են Տիգրան Օհանջանյանին....