Գլխավոր Նորություններ «Էլիտար զորամասում» զինվորի մահից հետո մի քանի սպա ուղարկվել է պահեստազոր ու...

«Էլիտար զորամասում» զինվորի մահից հետո մի քանի սպա ուղարկվել է պահեստազոր ու նկատողություններ ստացել

4051

Hraparak.am-ը գրում է.

Հունվարի 29-ին, Արցախի ՊԲ «Հայկազովի» բրիգադում դեռեւս անհայտ պատճառներով մահացավ զինվոր Վահրամ Ավագյանը, այն սկզբում որակվեց որպես ինանքասպանություն, սակայն հարազատների բողոքից հետո անձամբ Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կատարվածն իր համար ինքնասպանություն չէ։ Ինչպես եւ սպասվում էր, այս միջադեպը մեծ լարվածություն է առաջացրել զորամասում, ինչը թուլացնելու ուղղությամբ քայլեր են արվել։
Մենք տեղեկացանք, որ համալիր միջոցառումներ են իրականացվել, ծառայողական քննությունների հիման վրա Հայկազովի զորամասում կարգապահական տույժեր են կիրառվել : Մի քանի սպա էլ ուղարկվել է պահեստազոր: Զորամասի հրամանատարի նկատմամբ սահմանափակվել են նկատողությամբ, որովհետև վերջինս մի քանի ամիս առաջ է ստանձնել զորամասի հրամանատարությունը, մինչև այդ զորամասը ղեկավարել է Գրիգորի Սահակյանը, ով ամիսներ առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպքից հետո դուրս է եկել բանակից։