Գլխավոր Նորություններ Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

736

Երեւանում, այսօր՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 12։00-ի սահմաններում Արցախի Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Իլոնա Դանիելյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NM 101 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ ՌԴ դեսպանատան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո վարորդն ահազանգել է Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վարորդի ինքնազգացողությունը դեպքի վայրում վատացել է, եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն ցուցաբերեց վարորդին, որից հետո տեղափոխեց հիվանդանոց։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է եւ նրան ու վարորդին առաջինը օգնության են հասել Ռուսաստանի դեսպանատան անվտանգության աշխատակիցները։