Գլխավոր Նորություններ Ավտովթար Լոռու մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կան...

Ավտովթար Լոռու մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կան վիրավորներ

194

Փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 23:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 QF 368 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացի 6 փակուղում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հարևանությամբ տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի արդյունքում թաղամասի վերին հատվածից ջուրը լցվել է Նարեկացի փողոց, ինչի արդյունքում ճանապարհի տվյալ հատվածը մերկասառույցով է պատվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: