Գլխավոր Նորություններ Վարդգես Զուռնաչյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Վարդգես Զուռնաչյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

165

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Զուռնաչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,
անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաև թերություններ։
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին»,- գրել է նա։