Գլխավոր Նորություններ Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Փաշինյան

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Փաշինյան

132

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն:

Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն:

Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։

Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»: