Գլխավոր Նորություններ Հայտնի է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և Նորք Մարաշ վարչական շրջանի...

Հայտնի է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի ժ/պ-ի անունները

36

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։

Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ԺՊ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը»: