Գլխավոր Նորություններ Տղամարդը բռնաբարել է 5 ամսական երեխային. երեխան մահացել է

Տղամարդը բռնաբարել է 5 ամսական երեխային. երեխան մահացել է

1592

Հնդկաստանում 5 ամսական երեխան մահացել է 30-ամյա զարմիկի կողմից բռնաբարությունից հետո: Ինչպես հայտնում է Daily Mail, հանցագործը փորձել է թաքնվել, սակայն նրան ձերբակալել են հաջորդ օրը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, ընտանեկան միջոցառման ժամանակ: Երեխայի ծնողներն իրենց 5 ամսական դստեր հետ ներկա են եղել Դոդնագեր քաղաքում կայացած հարսանեկան խնջույքին, որի ժամանակ էլ տղամարդը խնդրել է երեխայի մորը տալ նրան իրեն՝ իբր թե խաղալու համար, և անհետացել է որոշ ժամանակով: Սակայն, շուտով խնջույքի ներկաները և որոնողական խումբն սկսել են փնտրել երեխային և տղամարդուն: 

Երկու ժամ անց փոքրիկին մահացած վիճակում հայտնաբերել են հարսանիքի անցկացման վայրից ոչ հեռու: Նրա մոտ է եղել նաև հանցագործը: Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն, նա մահացել է: Տղամարդը ձերբակալվել է հաջորդ օրը: Երեխայի հայրը մեղադրել է նրան սպանության, երեխային առևանգելու և սեռական բռնության ենթարկելու մեջ: Տեղի իշխանությունները հայտնել են, որ հետաքննությունը կպարզի՝ երեխային բռնաբարել են, թե՝ ոչ: