Գլխավոր Նորություններ Հերթական կրակոցները՝ Արարատի մարզում. ըստ գյուղացիների՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել բավականին...

Հերթական կրակոցները՝ Արարատի մարզում. ըստ գյուղացիների՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել բավականին ուշ

297

Արարատի մարզում, փետրվարի 18-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել. Սայաթ-Նովա գյուղում մի քանի օր առաջ տեղի է ունեցել դանակահարություն, եւ երեկ, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ բնակիչներ ժամանել են գյուղ եւ Րաֆֆու փողոցում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, կատարվածի մասին գյուղացիներն ահազանգել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ոստիկանները ժամանել են բավականին ուշ։

Ըստ ահազանգողների՝ վիճաբանության մասնակիցների թիվը բավականին մեծ է եղել, նրանք եղել են մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում՝ Mercedes-ներով։