Գլխավոր Նորություններ Շները սպառնում են երևանցիների անվտանգությանը

Շները սպառնում են երևանցիների անվտանգությանը

356

panorama.am-ը գրում է.

«Երևանում շները շատացել են ու ագրեսիվացել»,-բողոքում են երևանցիներն ու իրենց, իրենց երեխաների, ծանոթների հետ պատահած դեպքերը հիշում։

Սոցիալական ցանցերում օգտատերերը լուսանկարներ են հրապարակել, երբ երեխաները տուժել են շների հարձակման հետևանքով։



Նշենք, որ Panorama.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում թափառող շների հարձակումների մասին։ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի բնակիչները հայտնել էին, որ իրենց տարածքում թափառող շներ են հայտնվել, որոնք հարձակվում են թաղամասի երեխաների, անցորդների վրա։ Նրանք զանգել էին Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն, որտեղից հայտնել էին՝ հարցով կզբաղվեն, սակայն որևէ մեկն այդպես էլ չի այցելել տվյալ թաղամաս։ Ավելին, կենտրոնի տնօրենից նամակ են ստացել, թե խնդրով առաջիկա օրերին կզբաղվեն, սակայն անցել են ամիսներ, որևէ մեկը չի այցելել, իսկ շները շարունակում են բազմանալ ու մեծանալ։  

«Անկախ»-ը գրում է, որ օրեր առաջ մի կին շների հարձակման հետևանքով  տեղափոխվել է երևանյան հիվանդանոցներից մեկը և մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կնոջ վիճակը բժիշկները գնահատում են ծանր, վնասված է ողջ մարմինը։ Դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ Երևանի Արցախի փողոցում գտնվող գործարաններից մեկի տարածքում, որտեղ աշխատում է կինը։

Շարունակությունը՝ այստեղ