Գլխավոր Նորություններ Լենա Նազարյանին դուր չի եկել Արփինե Հովհաննիսյանի հետ համեմատությունը

Լենա Նազարյանին դուր չի եկել Արփինե Հովհաննիսյանի հետ համեմատությունը

292

Armdaily.am-ը գրում է.

Արդեն մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը և ձևավորվել են «Այո»-ի ու «Ոչ»-ի քարոզչական կողմերը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց գաղափարախոսությունը առաջ տանելու համար։

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով. «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը:)»։

Այս հրապարակումը ֆեյսբուքյան հանրությանը անտարբեր չթողեց, և սկսվեցին տարբեր տեսակի հրապարակումներ անել՝ համեմատելով «Այո»-ն ու «Ոչ»-ը։

Հայտնվեց նաև մի համեմատությունը, որը արժանացավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ուշադրությանը։

Օգտատերերից մեկը համեմատել էր Նազարյանին՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հետ՝ հրապարակումը մակագրելով այսպես. «Թերևս, ՈՉ»։

Հրապարակման մեկնաբանություններում Լենա Նազարյանը խնդրել է նման բան չանել։