Գլխավոր Նորություններ ԱԱԾ-ը բերման կենթարկի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների

ԱԱԾ-ը բերման կենթարկի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների

232

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան ի էջում գրել է.

« Կոռուպցիայի դեմ պայքարը պայքարով, բայց բանակից ինչպես ազատել են, այդպես էլ շարոնակում են:
Այսպես՝ ըստ հավաստի աղբյուրի երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի զորակոչային բաժնի պետ Վարդան Մամիկոնյանը:


Ձերբակալման հիմք է հանդիսացել, զինվորական գլխավոր հանձնաժողովով ութ քաղաքացու զինապարտությունից առերևույթ ապօրինի ազատելու և դրանում առկա կոռուպցիոն փաստերը:
Նույն աղբյուրը հայտնեց նաև, որ անկախ առկա կոռուպցիոն ռիսկերից Վարդան Մամիկոնյանը չի ձերբակալվել:
Նման իրավիճակ հիմնականում լինում է միայն մի դեպքում, երբ անձը ակտիվ համագործակցում է նախաքննության մարմնի հետ:
Այստեղից էլ բխում է, որ հնարավոր է, որ ԱԱԾ հաջորդ բերման ենթարկվածը կարող է լինել դիցուք նույն մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը:
Կարծում եմ, որ բնակչությունը վաղուց է տեղյակ, որ միայն զինկոմը ի վիճակի չէ անձին ազատել զինապարտությունից, թեկուզ և այն պատճառով, որ զինկոմները գլխավոր զինվորական զորակոչիկային հանձնաժողովում ներկայացված չեն:
Այստեղից էլ հետևություն, որ օբյեկտիվ քննության դեպքում, ԱԱԾ-ը կարող է բերման ենթարկել ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների»: