Գլխավոր Շոուբիզնես Որքա՞ն արժի Քարդաշյանների Instagram-ի գովազդային մեկ հրապարակումը

Որքա՞ն արժի Քարդաշյանների Instagram-ի գովազդային մեկ հրապարակումը

253

Քրիս Ջենները CBS This Morning-ին տված հարցազրույցում պատասխանել  է շատ քննարկված ու չարչրկված հարցին, թե որքան արժե իր դստրերի` Instagram-ում գովազդային մեկ հրապարակումը:

Այս հարցին Ջենները հստակ թիվ նշել չի ցանկացել, բայց մոտավոր պատասխանն էլ է հանրությանը զարմացրել.

«Գիտեք, հաստատ վեցանիշ թվի հետ գործ ունենք»,- ասել է Քրիս Ջենները:

Քարդաշյան-Ջեններ քույրերը վեցանիշ գումար են վաստակում ընդամենը մեկ հրապարակումով, բայց սա, իհարկե, նրանց եկամտի միակ աղբյուրը չէ: Նրանք ունեն հեռուստատեսային զանազան պայմանագրեր, թողարկել են արդուզարդի, կոսմետիկայի հավաքածուներ, զգեստերի բրենդներ և այլն:

Նշենք, նաև որ Քրիս Ջենների փոքր դուստրը՝ Քայլի Ջենները, 21 տարեկանում դարձավ պատմության մեջ հայտնի ամենաերիտասարդ միլիարդատերը:

https://www.instagram.com/kyliejenner/?utm_source=ig_embed