Գլխավոր Նորություններ Աղմկահարույց բացահայտումներ են սպասվում. Գեղարքունքի մարզպետ

Աղմկահարույց բացահայտումներ են սպասվում. Գեղարքունքի մարզպետ

193

Գեղարքունիքի մարզում ապօրինի հողօգտագործման դեպքեր են հայտնաբերվել: Այս մասին նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ունեցել ենք դեպքեր, երբ հողերը գրանցված չեն եղել, պայմանագրերը բացակայել են: Գեղամասար և Վարդենիս համայնքներում մոտ 1500 հա այդպիսի հող հայտնաբերեցինք: Դրանք փաստաթղթավորված չէին: Հիմա իրավական փուլում ենք, պայմանագրեր ենք կնքում»,-ասաց նա:

Մարզպետը տեղեկացրեց, որ պետական շենքերի, շինությունների օտարումների հետ կապված ներկայում բազա են հավաքում: Նրա կարծիքով, այդտեղ էլ աղմկահարույց բացահայտումներ կլինեն:

«Ինչպես գիտեք Սևանում կառուցվեց նոր հիվանդանոց: 2015 թվականին կառավարությունը որոշում ընդունեց այն մասին, որ նոր հիվանդանոցի կառուցման պարագայում, հին շենքը պետք է հանձնվի պետգույքին: Այնտեղ նշվել է, որ այդ հին շենքը 3400 քմ է: Հիմա նոր շենքը կառուցվեց և երբ պետք է հին շենքը հանձնեինք, պարզվեց, որ այն 6 800 քմ է: Հիմա հարց, ոմանք մեկ հարկը մոռացե՞լ են, թե դիտավորյալ կառավարության որոշման մեջ գրվել է 3 հազար 400 քմ: Այդպես բազմաթիվ դեպքեր կան, և պետք է հասկանանք, թե դրանց ո՞ր մասն է օբյեկտիվ և որ մասը սուբյեկտիվ»,-ասաց նա: