Գլխավոր Նորություններ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ...

Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն․ Նիկոլ Փաշինյան

33

Ուզում եմ ընդգծել, որ Արցախում միշտ էլ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում, հետևաբար ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել՝ անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ընդհանրապես Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում՝ ուղղակի աբսուրդ է Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի ժողովուրդն ամենաբարձր մակարդակով կկառավարի ժողովրդավարությունը, իսկ իշխանությունը՝ իր իշխանության իրավունքը:

Ինչ վերաբերում է համակրություն վայելող թեկնածուներին՝ Փաշինյանն ասաց. «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել և այդպես վերաբերվել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը՝ նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած և այդ իշխանությանը վստահող ժողովրդին»: