Գլխավոր Շոուբիզնես Սրբուկի տեսահոլովակը եվրատեսիլյան ամենաշատ դիտված հոլովակներից երկրորդն է

Սրբուկի տեսահոլովակը եվրատեսիլյան ամենաշատ դիտված հոլովակներից երկրորդն է

158

«Եվրատեսիլ» երգի մրցույթից օրեր առաջ կազմակերպիչներն ի մի են բերել համացանցում մասնակիցների երգերի ժողովրդականության արդյունքները:

Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանի երգի տեսահոլովակն ամենաշատ դիտվածների ցանկում երկրորդն է: Walking Out երգի տեսահոլովակը YouTube-ում դիտվել է 4.6 մլն անգամ։

Իսկ առաջին հորիզոնականում Նիդերլանդների ներկայացուցչի Arcade երգն է՝ 6.3 մլն դիտումով: Երրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցչի She Got Me երգն է՝ 3.04 մլն դիտումով:

«Եվրատեսիլը» կմեկնարկի մայիսի 14-ին, Թել-Ավիվում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: