Գլխավոր Սպորտ Լիվերպուլի երկրպագուները քննադատել են Լինեկերին Մեսսիի գոլը տոնելու համար

Լիվերպուլի երկրպագուները քննադատել են Լինեկերին Մեսսիի գոլը տոնելու համար

115

Անգլիայի հավաքականի նախկին  ֆուտբոլիստ, բրիտանական հեռուստաընկերություններից մեկում որպես փորձագետ աշխատող Գարի Լինեկերը երկրպագուների կողմից քննադատության է ենթարկվել  Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` Բարսելոնայ-Լիվերպուլ (3-0) կայացած առաջին խաղից հետո:

Երկրպագուներին դուր չի եկել այն, թե ինչպես է նախկին ֆուտբոլիստը արձագանքել Մեսսիի գոլին։ Քննադատության է ենթարկվել նաև Ռիո Ֆերդիաննդը, որը գտնվել է Լինեկերի կողքին և դարձյալ տոնել է գոլը:

Երկրպագուների կարծիքով նախկին ֆուտբոլիստներն իրենց ոչ կոռեկտ են պահել ու պետք է ավելի չեզոք լինեին հաշվի առնելով իրենց մասնագիտությունը:

Երկրպագուները նշել են նաև այն փաստը, որ BT Sport-ը որտեղ աշխատում են Լինեկերը և Ֆերդիաննդը բրիտանական հեռուստաալիք է և բացահայտ երկրպագել հակառակորդին անտրամաբանական է :