Ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը խախտել է ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի արգելքը: Իրապատում-շոուի աստղը մերկացել է անհավանական ռոմանտիկ ֆոտոշարքի համար ծաղիկների շրջապատում, թեեւ ամուսինը նրան խնդրել էր ավելի համեստ լուսանկարներ հրապարակել:
Նոր լուսանկարում Քիմը պատկերված է բազմաթիվ սպիտակ վարդերի շրջապատում` ցուցադրելով մերկ մեջքն ու ուսերը: Այս ֆոտոշարքով Քիմը նախորդ տարի հայտնել էր հարսենկան հավաքածուի մասին։

