Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ աշխարհի ամենագեղեցիկ կինն են ճանաչել, մասնակցել է Max Mara իտալական ապրանքանիշի նորաձևության ցուցադրությանը: Ցուցադրության տեսանյութը հայտնվել է գեղեցկուհու ինսթագրամյան պաշտոնական էջում:
23-ամյա սուպերմոդելը հանրությանն է ներկայացել ամբողջովին թափանցիկ սև վերնաշապիկով, քողարկելով միայն կրծքերի մերկությունը: Կերպարն ամբողջացնում է նրա սև թավշյա շալվարը, բարձր կապված գոտիով, սև ձեռնոցներով և թևնոցներով:

Սա առաջին դեպքը չէ, երբ մոդելը հանրությանն է ներկայանում նման բաց հագուստով:
