Գլխավոր Նորություններ (VIDEO) «Նիկոլը պատկերացում չունի արժանապատվության մասին. միայն փորները կուշտ լինի». Շանթ Հարությունյան

(VIDEO) «Նիկոլը պատկերացում չունի արժանապատվության մասին. միայն փորները կուշտ լինի». Շանթ Հարությունյան

636

Նիկոլը պատկերացում չունի արժանապատվության մասին. միայն փորները կուշտ լինի։

Այս և այլ թեմաների շուրջ զրուցել են Անժելա Թովմասյանն ու Շանթ Հարությունյանը Հայելու շուրջ հաղորդման շրջանակներում։

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ 2013 թվականի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու համար:

6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթը կտրականապես հրաժարվում էր դուրս գալ կալանավայրից, բաց ռեժիմով կրել պատիժը՝ պահանջելով արդարացում:

Շանթն ու մոտ մեկ տասնյակ ընկերները 2014 թվականին դատապարտվեցին 1-ից յոթ տարվա ազատազրկման՝ քաղաքական հնչեղության գործերով հայտնի Մնացական Մարտիրոսյանի կողմից:

Ամեն տարի նոյեմբերի 5-ին աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում է Անոնիմուսների երթ, որի ընթացքում մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Նրանք կրում են Գայ Ֆոքսի դիմակներ եւ ձեռքներին ունենում են փայտեր: Այդպես էլ 4 տարի առաջ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ու նրա աջակիցները՝ դիմակներով, ձեռքերին փայտեր, փորձեցին Անոնիմուսների երթի միջոցով հեղափոխություն իրականացնել: Երթով պետք է շարժվեին Բաղրամյան 26: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրին երթը, որի հետեւանքով բախումներ տեղի ունեցան, պայթյուններ հնչեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին 37 ակտիվիստի: Բախումների հետեւանքով տուժեց 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան: