Գլխավոր Նորություններ Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, հիվանդանոց...

Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

942

Այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 17 PX 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց երկաթե արգելապատնեշներին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին վիրավոր վիճակում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, և Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, գիտակցության չգալով՝ վարորդը մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: