Գլխավոր Նորություններ ՖՈՏՈ. EcoProd-ի աղացած մսի մեջ կենդանու մարմնի մա՞ս է եղել

ՖՈՏՈ. EcoProd-ի աղացած մսի մեջ կենդանու մարմնի մա՞ս է եղել

675

Ֆեյսբուքյան խմբերից մեկում օգտատերերից մեկն ահազանգել է՝ EcoProd ապրանքանիշից գնված աղացած մսի մեջ տարօրինակ մաս է հայտնաբերել, որն, ըստ քաղաքացու, կենդանու մարմնի մաս է:

«Շատ-շատ տհաճ է, գիտեմ, մեղմ ասած` հակահիգենիկ, բայց ստիպված եմ հրապարակել EcoProd ապրանքանիշից գնված աղացած մսի միջից հայտնաբերած, հավանաբար, կենդանու մարմնի մասեր: Նույն ֆիրմայի հետ կապված սա երկրորդ դեպքն է: Զանգահարել եմ սննդամթերքի անվտանգության տեսչություն. միանգամից արձագանքեցին: Արդեն զբաղվում են էս հարցով:

Նաև խոսել եմ երևի տնօրենի հետ, որովհետև չցանկացավ նշել ինքնությունը: Տարօրինակն այն է, որ ասացնման դեպք էլի է եղել անցած տարի ու պարզել են, որ կովի կաշի է, որը լավ չեն քերթել: Դա ասում էր, որպեսզի ինձ հանգստացնի, քանի որ ես ասացի, թե կարծում եմ՝ առնետի մարմնի մաս է: Չգիտեմ էտ ի՞նչ սփոփանք պետքա լիներ»,- գրել է քաղաքացին: