Գլխավոր Նորություններ Աչքս տեսնի այս 4 հարցերի պատասխանը, մնացածը՝ քամի է. Աշոտյանը 4 հարց...

Աչքս տեսնի այս 4 հարցերի պատասխանը, մնացածը՝ քամի է. Աշոտյանը 4 հարց է ուղղել Փաշինյանին

695

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փնտրվում է «բովանդակություն»

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝

  1. •Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։
  2. •Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։
  3. •Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։

Հիմա հարցերս՝

  1. 1.Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։
  2. 2.Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։
  3. 3.Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։
  4. 4.Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։

Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է։