Գլխավոր Նորություններ Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել Զվարթնոց օդանավակայանում. Դեպքի վայրում են Ոստիկանության...

Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել Զվարթնոց օդանավակայանում. Դեպքի վայրում են Ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները, շտապօգնության մեքենաները. ՈՒՂԻՂ

921

Փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում, հայտնում են ԱԻն լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ տեղում աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ եւ Ոստիկանության աշխատակիցները, տեղում են նաեւ Շտապօգնության մեքենաները: