Գլխավոր Նորություններ Հորդորում եմ պանիկ միջավայրից չօգտվել և բժշկական դիմակների և հարակից այլ դեղորայքի...

Հորդորում եմ պանիկ միջավայրից չօգտվել և բժշկական դիմակների և հարակից այլ դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի. Վիլեն Գաբրիելյան

179

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի:

Անընդունելի եմ համարում դեղի և բուժպրագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը:

Դեղի և բուժպրագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառութի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը #Տնտեսական_Հեղափոխության հետ որևէ աղերս չունի: Այսքանը:

Շնորհակալություն ուշադրության համար

հորդորս դեռ ստորագրում եմ

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը»: