Ուկրաինայի Վիննիցա քաղաքում 83-ամյա թոշակառու Քսենիա Դիդուխը «հարություն է առել» 10 ժամ կոմայից հետո։ Սկզբում բժիշկները մահ են գրանցել, իսկ հարազատները պատրաստվել են հուղարկավորության, սական որոշ ժամանակ անց «հանգուցյալը» հանկարծ արթնացել է, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ կինը վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը։ Այդ ժամանակ հարազատները շտապօգնություն են կանչել։ Գալով հիվանդի մոտ՝ բժիշկները տեսել են, որ թոշակառուի սրտի զարկերը չկան, ուրեմն կարելի է ծածկել հայելիները և մոմ վառել։
Երբ հարազատները հոգեհանգիստ ու հոգեհաց են պատվիրել և նույնիսկ փոս են փորել գերեզմանատանը, հանկարծ երեկոյան տատիկը սկսել է շնչել։ Այդ ժամանակ բժիշկներին նորից են կանչել, և պարզվել է, որ նա կոմայի մեջ է եղել։
Ավելի ուշ կնոջ մոտ սուր սրտանոթային պաթոլոգիա են ախտորոշել։ Նման խնդիրներով մարդիկ, բժիշկների խոսքերով, չեն ապրում։