Գլխավոր Նորություններ Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․ Արծրուն Հովհաննիսյանը Տավուշի...

Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․ Արծրուն Հովհաննիսյանը Տավուշի կրակոցների մասին նոր մանրամասներ է հայտնել (VIDEO)

198

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ միջադեպի մասին մանրամասներ հայտնելով։


«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-գրել է նա:



Փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։

Այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտվանից հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուրում։