Գլխավոր Նորություններ Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԽ գրասենյակի ղեկավարին

Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԽ գրասենյակի ղեկավարին

173

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 2–ի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,– ասվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։