Գլխավոր Նորություններ ԱԻՆ-ը հայտնել է ողբերգական վթարից մահացածների անունները

ԱԻՆ-ը հայտնել է ողբերգական վթարից մահացածների անունները

104

Փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդՀմայակ Ա., ծնված 1974 թ.) և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը (վարորդ Արամ Դ., ծնված 1964 թ.), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անի Ա.-ն (1994 թ.), Ամալյա Գ.-ն (1944 թ.), Սուսաննա Ա.-ն (2006 թ.) և Անգելինա (2019 թ.) Արսեն (1990 թ.), Մանյա (2013 թ.), Ավագ (2015 թ) Ա.-ները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ Անի Ա.-ն (1994 թ.), Անգելինա Ա.-ն (2019 թ.) և Ամալյա Գ.-ն (1944 թ.) մահացել են: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:


Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: