Գլխավոր Նորություններ Բացարձակ սուտ է. Էդուարդ Աղաջանյանը՝ իրեն ՊՎԾ ղեկավար նշանակելու լուրերի մասին

Բացարձակ սուտ է. Էդուարդ Աղաջանյանը՝ իրեն ՊՎԾ ղեկավար նշանակելու լուրերի մասին

129

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բացարձակ սուտ է որակում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը: Այդ մասին Աղաջանյանը նշեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Բացարձակ սուտ է, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը; Նման բան չի քննարկվում, որևէ հիմք չկա նման քննարկման համար»,- ասաց Աղաջանյանը:

«Մամուլում վերջին շրջանում բազմաբովանդակ տեղեկատվություն է շրջանառվում, խորհուրդ կտամ տեղեկատվական այդ տարափին մեծ կարևորություն չտալ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ուղղորդված կոնկրետ լրատվամիջոցներ կոնկրետ պատվեր են կատարում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՊՎԾ-ի հետ կապված շրջանառվում է տեղեկատվություն, թե ներկայիս պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ինչ-որ կապեր ունի: «Ես այդ մարդուն  երբևէ մինչև վերջերս չեմ էլ տեսել: ՊՎԾ-ում նշանակումների հասցեատերը վարչապետն է»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: