Գլխավոր Նորություններ Ովքեր են եկել դատարան՝ սատարելու Սերժ Սարգսյանին

Ովքեր են եկել դատարան՝ սատարելու Սերժ Սարգսյանին

392

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Նա մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ: Գործով կա 5 մեղադրյալ:

Այս պահին դատարանի դիմաց են հավաքվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները, Սերժ Սարգսյանի աջակիցները: Նրանց շարքերում են Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը։